Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Facebook-ի օգտատերերը դժվարությամբ են կարողացել լուծել սոցցանցում ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգից Անթլի Սթեյթենի ներկայացրած խնդիրը: Այն հրապարակվել է Սթեյթենի անձնական էջում:
Տղամարդը հրապարակել է լուսանկար, որում նա պատկերված է՝ ձեռքում երկու թուղթ: Դրանցից մեկում եղել է խնդիրը, իսկ մյուսում՝ 9 թվից բաղկացած աղյուսակ:
Տղամարդն առաջարկել է կիսվել իր գրառմամբ, երբ հայտնաբերեն սխալը: Ընդ որում՝ նա միտումնավոր է «սխալ» բառը սխալ գրել՝ mistake-ի փոխարեն գրելով mitsake:
Գրառումը սոցցանցում հայտնվել է մայիսի 18-ին, մեկ շաբաթում դրանով կիսվել է գրեթե 400.000 մարդ: Բացի այդ, գրառումը ստացել է 60.000 «լայք»: Շատ օգտատերեր խոստովանել են, որ շատ ժամանակ են ծախսել՝ խնդիրը լուծելու համար: Նրանք խոստովանել են, որ սխալը փնտրել են աղյուսակում, մինչդեռ սխալը կայացել է mitsake բառում: