Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մոուրինյոն կնքել է երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն ֆունտ աշխատավարձով:
Ակնկալվում է, որ Մոուրինյոյի նշանակման մասին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես կհայտարարի այսօր: