Google կորպորացիան շահել է Oracle ընկերության հետ դատական վեճն ԱՄՆ-ում՝ Java ծրագրային ապահովման կիրառման արտոնագրային իրավունքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Սան Ֆրանցիսկոյի դատարանը օրինական է ճանաչել Android օպերացիոն համակարգում Java ծրագրային հարթակի կիրառման Google-ի իրավունքը։ Համաձայն դատարանի որոշման՝ Google-ը կիրառել է Java-ն հեղինակային իրավունքի մասին օրենսդրությամբ սահմանված բարեխիղճ օգտագործման մասին դրույթի հիման վրա։ Նման օգտագործումը թույլ է տալիս Google-ին չվճարել մշակողին։
Oracle-ը Google-ին մեղադրել է մոտ 9 մլրդ դոլարի եկամուտ չստանալու համար։ Ընկերությունը մտադիր է բողոքարկել երդվյալ ատենակալների վճիռը։