Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Ի՞նչ է պատրաստվում խեղդել ՀԱՊԿ-ն

Մինչ հասարակությունն ու քաղաքական, քաղաքագիտական, մեդիա-փորձագիտական շրջանակները տարված են ղարաբաղյան ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներով, դրանք վերլուծելով, մեկնաբանելով, գնահատելով, Հայաստանում համեմատաբար անաղմուկ անցան «Կոբալտ-2016» զորավարժությունները, որոնք ՀԱՊԿ ոստիկանական ուժերի զորավարժություններն էին:

195b854c-f18f-4864-8b26-fa9a591f8f20

ՀԱՊԿ-ն քառօրյա պատերազմի օրերին հայտնի չէ, թե որտեղ էր: Ընդհանրապես հայտնի չի լինում, թե այդ կառույցը Հայաստանի համար անվտանգային սրված խնդիրների պարագայում որտեղ է կարողանում բարեհաջող ծվարել: Եվ ահա, ռազմա-քաղաքական տեսանկյունից Հայաստանի հետ դաշնակցության որևէ նշույլ չցուցաբերող կառույցը Հայաստանում անցկացնում է ոստիկանական զորավարժություններ:

adf8711e-2536-4aa8-8ba4-73fe259f4223

Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին սահմանից են սպառնում, ադրբեջանական ագրեսիան է հետ մղվել, Ալիևը դեռևս չի հանդարտվում և ցույց չի տալիս երկարատև հանդարտության նշաններ, իսկ Հայաստանի ռազմա-քաղաքական դաշինքը Հայաստանում ոչ թե ռազմական, այլ ոստիկանական ցուցադրություններ է անում:

8cfea86c-6c63-41ab-ba71-dc2750a5acda

Եվ, բնականաբար, հարց է առաջանում, թե ո՞ւմ և ի՞նչ է ցուցադրում ՀԱՊԿ-ն՝ Հայաստանի հակառակորդների՞ն է որևէ բան ցույց տալիս, թե՞ Հայաստանի քաղաքացիներին, եթե նկատի առնենք այն, թե ՀԱՊԿ անդամ երկրների ամբողջատիրական կամ ավտորիտար իշխանությունների համար ինչ գործիք է ոստիկանությունը և ինչ խնդիրներ են դրանով ավելի շատ լուծվում: Ոստիկանությունը այդ երկրների համար քաղաքական գործիք է, որի նպատակը քաղաքացիական որևէ դժգոհություն լռեցնելը կամ ինչպես նախկին ոստիկանապետերից մեկը կասեր՝ «օրորոցում խեղդելն» է:

28521c98-a8cc-4625-9ae9-f52af4831835

Եվ ահա, Հայաստանի ռազմա-քաղաքական անվտանգության դաշինքը ոչ թե հակառակորդին է ցույց տալիս, որ հայկական անվտանգության և շահերի դեմ ագրեսիան կխեղդի օրորոցում, այլ կազմակերպում է ներքին կյանքում ինչ-որ պատրաստակամության ցուցադրություններ: Եվ սա իսկապես խորհրդանշական հանգամանք է մի բլոկի համար, որը իբրև սպառնալիք ավելի շատ խոսել և խոսում է «գունավոր հեղափոխությունների», քան որևէ այլ բանի մասին:

ՀԱՊԿ-ի և այն որպես ազդեցության գործիք ծառայեցնող ՌԴ համար այլ սպառնալիք գոյություն չունի, մնացյալը, այդ թվում՝ Հայաստանի դեմ որևէ ագրեսիվ նկրտում, նրա համար սպառնալիք չէ, այլ իր ազդեցության տարածման խնդիրները լուծելու հնարավորություն: Այնպես որ՝ ոստիկանական ՀԱՊԿ զորավարժանքները Հայաստանում ապրիլյան զարգացումների ֆոնին միանգամայն տեղին և օրինաչափ ու համարժեք էին, ողջ հարցը ընդամենը այն է, որ օրինաչափ ու համարժեք էին ոչ հայաստանյան առաջնահերթությունների դիտանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում