Նյու Յորքում 12-ամյա տղան ֆլեշմոբի ժամանակ այրել է մաշկի 40 տոկոսը՝ հայտնում է Life-ը։ Նա մասնակցել է Fire challenge ակցիային, որը Ice bucket challenge-ի ճիշտ հակառակն է, որի ժամանակ մասնակիցներն իրենց վրա սառը ջուր էին լցնում։
Ոստիկանության տվյալներով՝ դեռահասն իր վրա սպիրտ է լցրել և ինքնահրկիզվել կրակայրիչի օգնությամբ։ Վայրկյաններ անց նա վազել է փողոցով, նրան փրկել են հարևանները, ովքեր կարողացել են հանգցնել կրակը։ Բժիշկների գնահատականներով՝ երեխայից տարիներ կպահանջվեն ստացած վնասվածքներից վերականգնվելու համար։