ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնը հայտնաբերել է ինֆեկցիայի առաջին դեպքը, որը չի բուժվում հայտնի հակաբիոտիկներից ոչ մեկով: Այս մասին զեկույցը հրապարակվել է Antimicrobial Agents and Chemotherapy ամսագրում:
Հաղորդվում է, որ հիվանդը Փենսիլվանիա նահանգից 49-ամյա կին է, որը տառապում է միզուղիների վարակով:
Զեկույցում ասվում է, որ հայտնաբերված «սուպերբակտերիան» վարակված է պլազմիդով՝ ԴՆԹ-ի փոքր մասնիկով, որը mcr-1 գենին փոխանցում է անընկալունակություն հակաբիոտիկների, մասնավորապես՝ կոլիստինի նկատմամբ:
Գիտնականները նշում են, որ դա նշանակում է՝ բոլոր դեղամիջոցների նկատմամբ իսկապես կայուն բակտերիայի առաջացում:
Կենտրոնի ղեկավար Թոմաս Ֆրիդենը նշել է, որ մարդկությունը ենթակա է հետհակաբիոտիկ աշխարհում հայտնվելու ռիսկի: