Իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելիի «Հրեշտակի գլուխ» գործը հինգշաբթի Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,09 մլն դոլարով: Այս մասին հայտնում է TASS-ը:
Վարպետի «Քրիստոսի մկրտությունը» կտավը վաճառվել է 466 հազար դոլարով:
610 հազար դոլարով վաճառվել է ֆրանսիացի նկարիչ Ժան-Բատիստ Ուդրիի «Ջութակով նատյուրմորտը», 490 հազար դոլարով՝ Վալենտեն դե Բուլոնի «Գողիաթի գլխով Դավիդը» կտավը: Նեապոլիտանացի նկարիչ Ռոբերտո դ’Օդերիզիոյի «Քրիստոսի ողբը» գործը վաճառվել է 100 հազար դոլարով:
Sotheby’s աճուրդի տունը հայտնել է, որ հին վարպետների գործերի աճուրդից ընդհանուր առմամբ ստացվել է 4,8 մլն դոլար: