ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի մտածում, թե իրեն ինչպես կպահի, եթե իրեն ընտրեն երկրի ղեկավար: Դրանով նա շփոթեցնում է համաշխարհային առաջնորդներին, հայտնել է The Guardian-ը:
«Նրանք շփոթված են, և դա իզուր չէ: Քանի որ շատ առաջարկություններ՝ արված Թրամփի կողմից, ցույց են տալիս կամ համաշխարհային գործերի ներկա վիճակից անտեղյակ լինելը, կամ նրա սեփական գոռոզությունը, կամ վերնագրեր ընկնելու ցանկությունը: Դա այն բանի մասին մտածելու փոխարեն է, թե ինչ է հարկավոր անել Ամերիկան անվտանգության, հուսալիության և բարգավաճման մեջ պահելու համար, ինչպես նաև աշխարհում հանգստություն պահպանելու համար»,- հայտարարել է Օբաման՝ Ճապոնիայում G7 գագաթնաժողովում ելույթի ժամանակ: