Կասպերսկու լաբորատորիայի փորձագետները նշել են այն սպառնալիքների մասին, որոնց ենթարկվում են սմարթֆոնները, հասարակական վայրերում լիցքավորելու դեպքում: Այդ մասին հայտնել են ընկերության բլոգում, հայտնում է gazeta.ru-ն:
Մասնագետների խոսքերով՝ անծանոթ լիցքավորիչ օգտագործելու դեպքում օգտվողը ենթարկվում է մի շարք վտանգների: Առաջին հերթին դա լիցքավորիչի ցածր որակն է, որը կարող է փչացնել սմարթֆոնը: Հայտնի են նույնիսկ դեպքեր, երբ «ձախ» լիցքավորումը սպանել է մարդուն, որը ձեռքն է առել դրան միացված հեռախոսը:
Դրա հետ մեկտեղ խոսվում է նաև սարքից տվյալների գողանալու հնարավորության մասին: Դրան ավելի շատ ենթարկվում են Android-ի հին տարբերակները: Սակայն բացարձակապես բոլոր սմարթֆոնները տվյալները փոխանցում են լարի միջոցով, եթե նույնիսկ միացված են «Միայն լիցքավորում» ռեժիմով: