ԱՄՆ-ն և Ռուսաստանը հակասություններ չունեն ԴԱԻՇ և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, հինգշաբթի հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Կա միասնական թշնամի` ԴԱԻՇ: Ռուսները նույնպես ռմբակոծում են ԴԱԻՇ-ին և «Ջաբհաթ ան-Նուսրա»-յին: Եվ այդ պլանում մենք խնդիրներ չունենք»,- ասել է նա: Միևնույն ժամանակ Թոները ընդգծել է, որ «այժմ Սիրիայում Ռուսաստանի հետ աշխատելու մեր ուշադրությունը ուղղված է հրադադարի վերականգնման վրա»:
ԴԱԻՇ-ի և Բաշար Ասադի կառավարության համեմատության վերաբերյալ պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ «սիրիական ռեժիմը մի փոքր ավելի լավն է»: