Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի կենտրոնում հայտնված այծքաղին բռնելու համար ոստիկանությունից պահանջվել է ավելի քան չորս ժամ, հայտնում է Hindustan Times-ը:
Էգ այծքաղին առաջին անգամ նկատել են Վիջայ Չովկ հրապարակում` նախագահի նստավայրի և կառավարության քարտուղարության շենքի դիմաց:
Ոստիկանները և կենդանիների պաշտպանները նրան մի քանի ժամ հետապնդել են խորհրդարանի շենքի մոտի սիզամարգում: Կենդանուն հաջողվել է բռնել ցանցի օգնությամբ: Այժմ այծքաղին կտեղափոխեն արգելոց: