Երկու F-18 կործանիչներ բախվել են Հյուսիսային Կարոլինայի ափերի մոտ, գրում է The Virginian Post-ը:
Ափային պահակության ծառայության ներկայացուցիչները ճշտել են, որ տեղի ունեցածի հետևանքով տուժել է չորս մարդ, նրանք բոլորը հոսպիտալացվել են: Նրանց վնասվածքների աստիճանը դեռևս հայտնի չէ:
Ներկայացուցչի խոսքերով` դեպքը տեղի է ունեցել այն գոտում, որտեղ սովորաբար տեղի է ունենում օդաչուների ուսուցում:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչը դեռևս այդ կապակցությամբ մեկնաբանություն չի արել: