ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի կողմից ստորագրված 2 փաստաթուղթ Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 4.5 միլիոն դոլարով, հայտնում է ABC հեռուստաալիքը:
Խոսքը Լինքոլնի հայտնի մանիֆեստի բացառիկ կրկնօրինակների մասին է: Դրանցից առաջինը 1863 թվականին ստրուկների ազատագրման փաստաթուղթն է, իսկ երկրորդը՝ ԱՄՆ սահմանադրությունում 13-րդ ճշտումը, որը ուժի մեջ է մտել 2 տարի ավելի ուշ, և որով արգելվել է ստրկությունը և հարկադրաբար աշխատանքը:
Աճուրդը կազմակերպել է Sotheby’s աճուրդային տունը: