Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրան մտադիր է նորացնել կառավարության պատվիրակությունների և ընդդիմության խմբերի միջև Սիրիայի հարցով բանակցությունները հունիսի կեսերից ոչ շուտ: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
«Հատուկ պատվիրակը պլանավորում է միջսիրիական բանակցությունները նորացնել հունիսի կեսերից ոչ շուտ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Դե Միստուրան լրագրողներին հայտարարել էր, որ ակնկալում է, որ սրբազան Ռամադան ամիսը միջսիրիական բանակցությունների համար խոչընդոտ չի հանդիսանա: