Մյունխենի «Բավարիա»-ի ապագա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բարձր է գնահատել մյունխենյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մարզչական ունակությունները: Առաջիկա մրցաշրջանում իսպանացի մասնագետը գլխավորելու է «Մանչեսթեր Սիթի»-ն:
«Երբ Գվարդիոլան հեռացավ «Բարսելոնա»-ից, շատերն ասում էին, որ նա չի կարող «Բավարիա»-ում կիրառել իր խաղաոճը: Սակայն արդյունքում Խոսեպը թելադրեց խաղի իր ընկալումը: Նույնը կլինի «Մանչեսթեր Սիթի»-ում:
Գվարդիոլան ֆանտաստիկ մարզիչ է: Կարծում եմ` նրան հրավիրել են «Սիթի»` թիմին նոր դեմք հաղորդելու համար»,- Goal-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը: