Բրիտանացի երգչուհի Ադելը մոռացել է սեփական երգի խոսքերը Պորտուգալիայի մայրաքաղաքում համերգի ժամանակ, հայտնում է The Mirror-ը:
Երբ երգչուհին երգել է Million Years Ago կոմպոզիցիան, մոռացել է տեքստը, սակայն Ադելը իրեն պահել է որպես պրոֆեսիոնալ, նշում է պարբերականը:
Ծիծաղելով երգչուհին կանգնեցրել է իր երաժիշտներին և մեկնաբանել իր սխալը. «Ես սկսեցի երգել քառյակը կրկներգի փոխարեն: Ներեցեք»: