Փարիզում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության աշխատակիցների և աշխատանքային բարեփոխումների դեմ ցուցարարների միջև, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ բախումներ են տեղի ունեցել նաև ֆրանսիական այլ քաղաքներում:
Բորդոյում բախումներից հետո ձերբակալվել է շուրջ 100 մարդ: Ոստիկանությունը ցուցարարներին ցրել է արցունքաբեր գազով: