Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն նշել է, թե ում կընդգրկեր ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների 5-յակում:
«Բարդ հարց է, բայց կթվարկեմ: Նախ` Դի Ստեֆանո, այնուհետև` Կրուիֆ, Բեկենբաուեր, Բոբի Չարլթոն, Մարադոնա և այժմ` Մեսսի:
Լեոյին ամենից շատն եմ սիրում: Նա կատարյալ ֆուտբոլիստ է: Սակայն Քրիշտիանու Ռոնալդուն ու Նեյմարն էլ հանճարեղ են: Նրանցից յուրաքնաչյուրն իր խաղաոճն ունի:
Իտալացի ֆուտբոլիստներից կնշեի Պաոլո Մալդինիին: Իսկ Տոտիի մասին կասեմ, որ նա իտալական Պելեն է»,- Sport-ը մեջբերում է Պելեի խոսքերը: