Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

«Հայերն ու ադրբեջանցիներն այժմ շատ հեռու են խաղաղ գոյակցելու գաղափարից»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:

– Տիկին Բաղդասարյան, Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին գործողությունները, քառօրյա պատերազմը, դրան հաջորդած բարձր մակարդակով հանդիպումները Վիեննայում ի՞նչ են հուշում: Արդյոք այս հակամարտությունը մոտ է դիվանագիտակա՞ն ճանապարհով կարգավորման, թե՞ ռազմական լուծումն այլընտրանք չի ունենալու:

– Ես կարծում եմ, որ դիվանագիտական լուծումը դեռ շատ հեռու է: Ապրիլյան իրադարձությունները պատերազմ էին, պատերազմական իրավիճակ էր սկսվել, որը, իմ կարծիքով, հիմա ունի որոշակի դադար և կարող է ունենալ որոշ ակտիվ փուլեր, բայց այն հանգամանքը, որ Հայաստանը Ղարաբաղի հետ միասին գտնվում է պատերազմական գործընթացում՝ ինձ համար կասկածներ չի առաջացնում:

Վիեննայում դիվանագիտական շփումների փորձ արվեց, որից հետո շատերը պատրանքի մեջ են, թե այդ հանդիպումը կարող է մոտեցնել կողմերին և ուղղորդել հակամարտության քաղաքական կարգավորման, բայց հակամարտության կողմերի միջև հակասությունների խորությունը չի մեղմվել: Ես կարծում եմ, որ այս հակասությունների խորությունը, թեժացած հասարակությունը, դիսկուսը շատ ավելի ագրեսիվ են, և հետևաբար այս պահին հակամարտության քաղաքական լուծում հնարավոր չէ: Լավագույն դեպքում կարելի է պայմանավորվել կրակի դադարեցման կամ էսկալացիայի դադարեցման մասին, բայց այն դեպքում, երբ կողմերն ուզում են կրակի դադարեցում:

Սակայն սկսած 2014 թվականից Ադրբեջանն արեց հնարավորը, որպեսզի հայ հասարակության մեջ լեգիտիմ դառնա պատերազմի գաղափարը, իսկ բանակցությունների գաղափարը դառնա ոչ լեգիտիմ: Ադրբեջանը կարծես կարողացավ լուծել հայ հասարակությանը գրգռելու խնդիրը, քանի որ մինչ այդ հայ հասարակության մեջ խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորումն ավելի ընդունելի էր, քան պատերազմի գաղափարը: Իսկ հիմա մենք հակառակ պատկերն ենք տեսնում: Ստեղծված մթնոլորտը չի կարող հարցը մղել քաղաքական լուծման: Ես գտնում եմ, որ այս պահին հայերն ու ադրբեջանցիները շատ հեռու են խաղաղ գոյակցելու գաղափարից:

– Այսինքն՝ ուզում եք ասել, որ մեր հասարակության մեջ էլ անջրպետը խորացավ, քանի որ եթե տարիներ շարունակ մենք ձգտում էինք տարբեր ճանապարհներով հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ, ապա ապրիլյան դեպքերն ավելի հեռացրեցին ու ի չի՞ք դարձրեցին այդ փորձերը:

– Միանշանակ: Իլհամ Ալիևը ապրիլի սկզբին գնալով այդ քայլին, այսինքն՝ գնալով էսկալացիայի, մի քանի քաղաքական դիվիդենտներ ստացավ: Առաջինն այն է, որ նա ուղղակի ավելի սրեց ադրբեջանական հասարակության մեջ հակահայկական տրամադրությունները: Չափազանցված չէ կարծիքը, որ հիմա ադրբեջանական հասարակությունը պատերազմելու սոցիալական պատվեր է տալիս իշխանություններին: Ալիևը լուծեց նաև մի քանի ներքաղաքական խնդիրներ: Նա դարձավ մի առաջնորդ, որն ամեն դեպքում ի վերջո փորձեց անել մի բան, որի մասին տարիներ շարունակ խոսում էր՝ այդպիսով փորձելով շեղել իր հասարակության ուշադրությունը երկրում ստեղծված վիճակից:

– Տիկին Բաղդասարյան, Դուք նշեցիք, որ Ալիևը ապրիլյան էսկալացիայով փորձում էր խնդիրներ լուծել: Արդյոք դա ավելի շատ արվում էր, որպեսզի շեղվեր հասարակության ուշադրությունը Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի՞ց, թե՞ ավելի շատ դա ազդակ էր ուղղված արտաքին աշխարհին: Օրերս նաև ազատ արձակվեց Խադիջա Իսմաիլովան: Ի՞նչ են Ձեզ հուշում Ալիևի այս գործողությունները:

– Իլհամ Ալիևը հիմա ինչ էլ որ փորձի անել, կփարատի այն բացասական իմիջը, որը նա ունի միջազգային ասպարեզում: Բոլորը շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանը կիսաավտորիտար, սուլթանական մի պետություն է, սակայն տարբեր պատճառներով, շահագրգվածություններով հանդուրժում են Ադրբեջանին: Ես շատ ուրախ եմ, որ, ի վերջո, ադրբեջանական բանտից մարդիկ ազատ են արձակվում, բայց ես ավելի զուսպ կարտահայտեի իմ ողջույնի խոսքը, քան անում են միջազգային կառույցների ներկայացուցիչները, որոնք ասում են, թե դա Ադրբեջանի կյանքում շրջադարձային փուլ է: Ես գտնում եմ, որ սա մի տակտիկական քայլ է: Ադրբեջանում բոլորն էլ ազատ են արձակվել կոնկրետ հանգամանքներում: Ադրբեջանը Խադիջային ազատ է արձակել, քանի որ Արժույթի միջազգային հիմնադրամից որոշակի գումար ստանալու անհրաժեշտություն ունի: Դրա համար էլ Ադրբեջանի առաջ պայման է դրվել ազատել լրագրողին: Սովորական առևտուր է, ուրիշ ոչինչ: Նույնն էլ եղավ Յունուս ամուսինների դեպքում:

– Կխնդրեի անդրադառնայիք նաև տեղեկատվական դաշտին: Ապրիլյան այս չորս օրերի՝ ռազմական գործողությունների օրերին և դրանից հետո տեղեկատվական դաշտում՝ Հայաստանում և Ադրբեջանում ինչպիսի՞ համեմատություն կանեք:

– Ես գտնում եմ, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն աշխատել են խիստ սահմանափակ պայմաններում, ինֆորմացիոն վակուումային պայմաններում: Ես առաջնագծից չեմ տեսել նյութեր իրենց լրատվամիջոցներում, որն առկա էր մեր լրատվամիջոցներում: Նյութեր, որոնք բարձրացնում էին հասարակության ոգին: Սա ևս փաստում է, որ ինֆորմացիոն վակուում է եղել: Դեռևս 2014 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո նրանք խստորեն սահմանափակեցին բոլոր հնարավորությունները, որպեսզի ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակեն մի ինֆորմացիա, որը կտարբերվի պաշտոնական օղակներով իջեցվող ինֆորմացիայից: Ապրիլյան պատերազմի օրերին մենք տեսանք և համոզվեցինք, թե ինչ չափանիշներով են աշխատում ադրբեջանական ԶԼՄ-ները: Նրանք հրապարակում էին լուսանկարներ, որտեղ ադրբեջանցի զինվորը ոտքը դրել է հայ զինվորի դիակի վրա: Սա անընդունելի է: Մենք պետք է ընդունենք, որ մեր հարևանությամբ կա մի երկիր, որը ընդունում է այն բանաձևը, որ լավ հայը, դա սպանված հայն է, իսկ նրանք, ովքեր ընդունում են այդ բանաձևը՝ ճիշտ ադրբեջանցիներ են: Սա է այն լոզունգը, որով հիմա ապրում է Ադրբեջանը:

Հիմա պետք է մի կողմ թողնել բոլոր տեսակի խաղաղասիրական գաղափարները, և եթե հարվածում են մեզ, պետք է պատասխանել հարվածով: Խաղաղասիրական կոչերի ժամանակն արդեն անցել է կամ դրա ժամանակը դեռ չի եկել: Մարդիկ հիմա տոգորված են հարվածին հարվածով պատասխանելու անհրաժեշտության մտքով: Եվ ես հասկանում եմ այդ ընկալումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում