Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մադրիդյան երկու ակումբների` «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի առաջիկա դիմակայության մասին:
«Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը մեծ տոն կլինի իսպանական ֆուտբոլի համար: Հիանալի է, որ աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի եզրափակիչ են դուրս եկել իսպանական երկու ակումբներ: Մեծագույն խաղ կլինի` լի զգացումներով:
Իհարկե, ես ցանկանում եմ և կարծում եմ, որ կհաղթի«Ռեալ»-ը: Բայց «Ատլետիկո»-ն նույնպես անհավանական ֆուտբոլ է ցուցադրում»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռաուլի խոսքերը: