«Բարսելոնա»-ի ամառային տրանսֆերային բյուջեն կկազմի ընդամենը 60 մլն եվրո: Այդ մասին հայտնում է Goal-ը: «Կապտանռնագույններ»-ը մտադիր են հզորացնել թիմի պաշտպանության գիծը, սակայն ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրերի կնքումն ու հովանավորներից մեկի հետ համագործակցության դադարեցումը սահմանափակել են ակումբի ֆինանսական հնարավորությունները:
Հիշեցնենք, որ Qatar Airways ընկերությունը չի համաձայնել կատալոնականացիների նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի` ակումբին տարեկան 60 մլն եվրո վճարելու պահանջին, ինչի պատճառով կողմերը դդադարեցրել են համագործակցությունը:
Ակումբը ստիպված է լինելու բարձրացնել Մեսսիի, Նեյմարի, Բուսկետսի աշխատավարձերը: Իրավիճակը փոքր-ինչ փրկել է Nike –ի հետ նոր` 10-ամյա պայմանագրի կնքումը, որի համաձայն մինչև 2017/18 թթ մրցաշրջանը «Բարսելոնա»-ն տարեկան կստանա 105 մլն եվրո, այնուհետև` 155 մլն եվրո: