«Լիվերպուլ»-ի և «Ռեալ»-ի նախկին հարձակվող Մայքլ Օուենի կարծիքով` Մադրիդի «Ատլետիկո»-ն առավելության կհասնի «արքայական ակումբ»-ի նկատմամբ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում:
«Չեմ կարծում, թե մենք գոլային հրավառության ականատեսներ կլինենք «Սան Սիրո»-ում: Սակայն կարծում եմ, որ «Ատլետիկո»-ն Չեմպիոնների Լիգայի գավաթակիր կդառնա:
«Ատլետիկո»-ն ցուցադրում է ոչ այնքան գեղեցիկ, սակայն շատ արդյունավետ ֆուտբոլ: Հիանալի նվաճում կլինի` քառորդ եզրափակիչում հաղթահարել «Բարսելոնա»-ի արգելքը, կիսաեզրափակիչում` «Բավարիա»-ի արգելքը և եզրափակիչում հաղթել «Ռեալ»-ին: «Ատլետիկո»-ին ընդամենը մեկ քայլ է բաժանում այդ ցուցանիշից»,- Sport-ը մեջբերում է Օուենի խոսքերը: