Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը լոնդոնյան ակումբի հետ իր նոր պայմանագիրը կքննարկի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ավարտից հետո: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:
«Զինագործներ»-ի հետ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է երկու տարի անց: Նշվում է, որ 27-ամյա Օզիլը երջանիկ է իր ներկայիս ակումբում և չի մտածում հեռանալու մասին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Օզիլը 45 հանդիպում է անցկացրել «Արսենալ»-ի կազմում` դառնալով 8 գոլի և գոլային 20 փոխանցման հեղինակ: