Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկները Թուրքիայի հարավ-արևելքում գնդակոծել են ուղղաթիռ, ասված է HPG-ի (ՔԱԿ-ի ռազմական թև) ամենօրյա տեղեկագրում:
«Ամեդ քաղաքում (Դիարբեքիրի քրդական անվանումը) մայիսի 25-ին մեր կողմից խոցվել է Sikorsky ուղղաթիռ: Լուրջ վնասված ուղղաթիռին հաջողվել է հասնել ռազմաբազա»,- ասված է հաղորդագրությունում: