Apple ընկերությունը առաջարկել է ձեռք բերել Time Warner մեդիահոլդինգը, որի սեփականությունն են CNN-ը, HBO Warner Brothers-ը և այլ մալուխային ուղիներ, հայտնում է Financial Times-ը:
Ծրագրային ապահովման գծով Apple-ի ավագ փոխնախագահ Էդի Քյուն 2015 թվականի վերջին հանդիպել է կորպորատիվ ռազմավարության գծով Time Warner-ի տնօրեն Օլաֆ Օլաֆսոնի հետ, որի ընթացքում Օլաֆսոնին փոխանցել է կորպորացիան գնելու մասին Apple-ի առաջարկությունը:
Կողմերը քննարկել են Time Warner-ին պատկանող մալուխային ուղիների ընդգրկման հնարավորությունը Apple-ի ապագա տեսահոսքային ծառայությունում: