Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը գործարկում է մեսենջեր բուդդայականների համար, հայտնում է Life.ru-ն:
«Երկու-երեք շաբաթ հետո բուդդայականների համար մեսենջեր ենք բացում, մենք արդեն խոսել ենք նրանց նորին սրբություն դալայ-լամայի հետ: Դա կլինի մեսենջեր բուդդայականների և նրանց համար, ովքեր հետաքրքրվում են այդ կրոնով, Տիբեթի պատմությամբ, դալայ-լամայի կյանքով»,- ասել է Իլյումժինովը:
Kirsan.im անվանումով ծառայության օգտվողներին շուտով հասանելի կլինեն բոթերը, ուղիները, ծրագրերը, տրամաբանական խաղերը, տեսակապը, բուդդայական օրացույցը և այլն: Գործարկումից հետո ծրագրերը հասանելի կլինեն App Store-ում և Google Play-ում: