Միլիարդատեր Դոնալդ Թրամփը հավաքել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Վերջին հարցման համաձայն` հանրապետականների ճնշող մեծամասնությունը մտադիր է ԱՄՆ նախագահական ընտրություններում աջակցել իրենց կուսակցության թեկնածու Դոնալ Թրամփին:
ԱՄՆ բիզնեսի ներկայացուցիչներn իրենց հերթին հայտարարել են, որ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնին համարում են «ավելի փոքր չարիք», քան Թրամփին: