Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Լևոն Մկրտչյանը շնորհավորական խոսքը է հղել Վերջին դասի կապակցությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհավորական խոսքը է հղել Վերջին դասի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարի ելույթում ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:

Ձեզ համար օրվա գլխավոր խորհուրդը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև կյանքի առավել պատասխանատու փուլի մեկնարկը: Դուք թևակոխում եք մասնագիտության ընտրության և կյանքի ապագա ճանապարհն ուրվագծելու կարևոր ժամանակահատված, որը պահանջում է լինել առավել հավասարակշռված և հաստատակամ, նպատակասլաց ու բանիմաց:

Այսօր դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դարձած կրթօջախին, որտեղ տարիներ շարունակ կրթվել եք, ստացել գիտելիքներ ձեզ շրջապատող աշխարհի մասին, ճանաչել բարին ու լուսավորը: Այստեղ են ձևավորվել ընկերական այն հարաբերությունները, որոնց անաղարտությունն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում:

Սիրելի շրջանավարտներ, ցանկանում եմ, որ իրականություն դառնան ձեր նվիրական բոլոր երազանքները և դուք աներեր քայլեք ընտրած ճանապարհով` դառնալով մեր պետության և ժողովրդի ամուր հենասյունը:

Հարգելի ուսուցիչներ, այս օրը խիստ հուզիչ է նաև ձեզ համար: Տարիներ շարունակ կրթած ու դաստիարակած հերթական սերունդ եք ճանապարհում կյանք` նրանց պատգամելով հավատարիմ մնալ ազգային արժեքներին և գաղափարներին:

Հայրենիքի և մեր ազգային իղձերի նկատմամբ սերն ու վերաբերմունքը, որոնք ծնողական հոգատարությամբ ու համբերությամբ դուք սերմանում եք տարիների ընթացքում, իրենց պտուղներ են տալիս ապագայում: Առհավատչյան այս օրերին սահմանը պահող զինվորն է՝ հայի անկոտրում ոգով, անսահման հայրենասիրությամբ ու սեփական հողը պաշտպանող հերոսի գիտակցությամբ:

Համոզված եմ, որ մեր այսօրվա շրջանավարտները ևս հպարտանալու բազում պահեր են պարգևելու իրենց ուսուցիչներին ու ծնողներին և դառնալու են մեր անկախ պետության հիմքերն ամրապնդող, կիրթ ու բանիմաց, օրինակելի քաղաքացիներ:

Ուսումնառության Վերջին դասի կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանում, Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին ու ծնողներին: Այս հիշարժան ու գեղեցիկ օրը, մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն, բարօրություն, հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում