Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Երևանի խոստովանությունը Վիեննայի վերաբերյալ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը այսօր հայտարարել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը կախված է իրադարձությունների հետագա զարգացումից:

Այս հայտարարությունը շատ է լսվում Արցախի ճանաչման հարցի վերաբերյալ: Թվում էր, թե ռազմական փոխօգնության պայմանագրի հարցում Երևանի մոտեցումը պետք է գոնե փոքր-ինչ այլ լիներ: Բայց ըստ էության նույնն է, և սա վկայում է այն մասին, որ խնդիրը արդեն ոչ թե հարցերն են, դրանց բովանդակությունը, այլ պարզապես Հայաստանի պաշտոնական քաղաքականության «գենետիկան»: Այդ քաղաքականությունը երևի թե արդեն պահանջում է ոչ թե բովանդակային, այլ գենետիկ վերանայում. այլ կերպ երևի թե այլևս հնարավոր չէ: Համենայնդեպս, այլևս որևէ ռացիոնալ տրամաբանության չի ենթարկվում այն, որ Հայաստանի իշխանությունը համառորեն հրաժարվում է սուբյեկտայնությունից և իր քայլերը պայմանավորում է այլ զարգացումներով:

Ընդ որում, ամենաամոթալին, զավեշտալին, և վտանգավորը այն է, որ Հայաստանն իր քայլերը ոչ թե գերհզոր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի գործողություններով է պայմանավորում, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ են, և Հայաստանի մոտ, իհարկե, կարող է նրանց հանդեպ բարդույթ լինել, այլ պայմանավորում է Ադրբեջանի գործողություններով: Եվ փաստացի դա հենց այդպես է, որովհետև Երևանը ասում է, որ կճանաչի կամ փոխօգնության պայմանագիր կկնքի, եթե Ադրբեջանը գնա ագրեսիայի:

Ընդ որում, այստեղ խնդիրը ոչ միայն այդ հանգամանքն է, երբ Հայաստանը հայտնվում է ընդամենն արձագանքողի դերում և սպասում Ադրբեջանի քայլերին՝ բոլոր առումներով, այլ նաև այն, որ Հայաստանը փաստորեն՝ կամա, թե ակամա, խոստովանում է, որ զբաղված է ոչ թե հաջորդ պատերազմը կանխարգելելու միտված դիվանագիտությամբ, այլ ընդամենը ամբարում է հաջորդ պատերազմի դեպքում իր դիվանագիտական զինանոցը:

Սա մեծագույն մոլորություն է՝ մեղմ ասած, իսկ անհեթեթություն՝ ընդհանրապես, ըստ էության: Որովհետև եթե Ադրբեջանը գնում է որևէ նոր ագրեսիայի, ապա նրա համար մեծ հաշվով միևնույն է՝ կճանաչի՞ Հայաստանն Արցախը, թե՞ չի ճանաչի, կկնքի՞ փոխօգնության պայմանագիր, թե՞ չի կնքի: Հետևաբար, ըստ էության, ստացվում է, որ Հայաստանը ո՛չ պատերազմի կանխարգելման ուղղությամբ է լիարժեք քայլեր կատարում, ո՛չ էլ լիարժեք քայլեր է կատարում պատերազմի դեպքում դիվանագիտական պատրաստվածության ուղղությամբ: Որովհետև երբ Ադրբեջանը որոշի կրկին գրոհել, ստեղծի դրա համար նախադրյալներ ու ապահովի միջազգային նոր մթնոլորտ կամ օգտվի դրանից, այդ դեպքում նաև հաշվի չի առնելու ճանաչման կամ այլ պայմանագրային ընթացակարգերը, իսկ Հայաստանից այդ ամենը արդեն խլելու է ավելորդ ժամանակ ու ռեսուրս:

Իսկ նկատի ունենալով նաև այն, որ հետագայում դա պետք է բարձրացվի միջազգային կենտրոնների հետ հաղորդակցության հարթություն, քանի որ առանց դրա ինքնին այդ փաստերը ոչինչ են՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանն արդեն ոչ թե ինչ-որ բան է ձեռք բերելու այդպիսի ճանաչմամբ կամ պայմանագրով, այլ կորցնելու է և ոչ թե ինչ-որ բան, այլ շատ կոնկրետ մի բան՝ թանկարժեք ժամանակ:

Արդյունքում ստացվում է օդից կախված մի վիճակ, որն, իհարկե, ամենավտանգավորն է, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանը որևէ կերպ չի ստանձնում չկրակելու փաստաթղթային պարտավորություն, իսկ 1994 թվականի պայմանագրին էլ արվում են ընդամենը բանավոր հղումներ:

Ավելին՝ Էդվարդ Նալբանդյանն այսօր ըստ էության առաջին անգամ հայտարարել է՝ Վիեննայից հետո առաջին անգամ է, որ հնգակողմ համատեղ հայտարարություն չի եղել, քանի որ Ադրբեջանը չի գնացել պայմանավորվածությունների, դեմ է եղել: Այսինքն՝ Երևանը խոստովանում է, ուղղակի, թե անուղղակի, որ Բաքուն չի գնացել որևէ պայմանավորվածության: Ինչո՞ւ է հանկարծ Երևանը խոստովանում դա: Եվ ամենակարևորը՝ ի՞նչ է պատրաստվում անել Երևանը այդ դեպքում, սպասելուց բացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում