Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի ղեկավար ու խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը ստորագրել են Ռուսաստանի կազմի մեջ Հարավային Օսիայի մտնելու հարցի վերաբերյալ հանրաքվեի անցկացման շուրջ համատեղ հայտարարություն:
Հանրաքվեն պետք է անցկացվի 2017 թվականին: Հայտարարությունն ընդունվել է հանրապետության նախագահին կից քաղխորհրդի նիստում: Ապրիլին Թիբիլովը հայտարարել էր, որ հանրաքվեն անցկացվելու է 2016 թվականին:
Նա նշել էր, որ այդ հարցը կարիք ունի իրավական հիմնավորման, և դրա իրագործման համար անհրաժեշտ է ուղղումներ անել հանրապետության սահմանադրությունում, որոնց համաձայն էլ կանցկացվի հանրաքվեն: