Համացանցում հայտնվել է Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի նոր պաշտոնական լուսանկարը, որն արվել է զույգի հարսանիքի 5-ամյակի կապակցությամբ: Լուսանկարում ամուսինները կեցվածք են ընդունել այգու ֆոնին, ամենայն հավանականությամբ լուսանկարն արվել է Քենսինգթոնյան պալատի մոտ: Լուսանկարի հեղինակը Քրիս Ջելֆն է, հայտնում է spletnik.ru-ն:
Նոր լուսանկարն ամուսինները որպես բացիկ ուղարկել են բոլորին, ովքեր իրենց շնորհավորել է կարևոր ամսաթվի կապակցությամբ: Բացիկը հանրության սեփականությունն է դարձել թագավորական լուսանկարիչ Փոլ Ռեթքլիֆի շնորհիվ, որն այն հրապարակել է իր թվիթերյան էջում: