Կանգնած աշխատելը ոչ միայն օգնում է կալորիաներ այրել և կանխել ճարպակալումը, բարելավում է ուշադրության կենտրոնացումը և ճանաչողական գործառույթները, այլև բարձրացնում է աշխատողի արտադրողականությունը: Այս մասին վկայում են IIE Transactions on Occupational Ergonomics and Human Factors ամսագրում հրապարակված վերջին հետազոտության արդյունքները:
Սա պարզելու համար Տեխասի A&M համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են քոլ-կենտրոնում աշխատող երկու խմբի մարդկանց արտադրողականության տարբերությունը, և եզրակացրել են, որ նրանք, ովքեր ունակ են եղել աշխատելու պարբերաբար աշխատատեղի մոտ կանգնած՝ միաժամանակ հնարավորություն ունենալով կարգավորելու սեղանի բարձրությունը հարմարության համար, աշխատել են 46%-ով ավելի արդյունավետ, քան նրանք, ովքեր զբաղեցրել են ստանդարտ աշխատանքային դիրք՝ նստած սովորական աշխատանքային սեղանի մոտ: