Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը մշակման փուլում է: Այս մասին Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ, պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ճիշտ եք, համաձայնագրի պատրաստումը հանձնարարվել է արտաքին գործերի նախարարությանը, այն մշակման փուլում է: Հաջորդ քայլերը կախված կլինեն ապագա զարգացումներից և համախատասխան գործոններից: Այսքանն է, որ ես այսօր կարող եմ ասել»,- ընդգծեց արտգործնախարարը:

Նա հավելել է, որ այս ոչ այնքան պարզ գործընթացների առնչությամբ ՀՀ և ԼՂՀ բարձրագույն իշխանությունները քննարկումների արդյունքում կգան եզրակացության` երբ հնարավոր կլինի դա իրականացնել:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է ու հարցրել. «Խորհրդարանը Արցախի ճանաչումը համարեց այս պահին ոչ ճիշտ: Հաշվի առնելով ձեր նշած խնդիրները, փաստորեն նույն ռեժիմով է գնում ռազմական փոխօգնության համաձայնագիրը պատրաստելու ընթացքը, այսինքն` հնարավոր է չգա այն ընդունելու պատեհ պահը»: Ի պատասխան Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Ես նույն հավասարության վրա չէի դնի այդ երկու հարցերը: Չէի օգտագործի «նույն ռեժիմով» կամ այլ բառակապակցություններ: Ես կասեի այդ համաձայնագրի մշակման և կնքման հետ կապված հարցերը գտնվում են մեր օրակարգում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում