2015-ին պետբյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում՝ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության կատարած միջոցառումներն ու ծախսերը: Նա նշեց, որ 2015-ը ԱԳՆ-ի համար ակտիվ տարի է եղել:
«2015-ին պետբյուջեում արտաքին հարաբերությունների գործունեությունը ներկայացված է բյուջետային ծախսերի 17 ծրագրերով, որոնց իրականացման համար ԱԳՆ-ին հատկացվել է 13 մլրդ 294 մլն 83 հազ. դրամ: 2015-ի բյուջեով հատկացված ծրագրերը ֆինանսավորվել են ամբողջ ծավալով՝ կատարողականը կազմել է 98,8: Խնայողությունների և մրցույթների արդյունքում տնտեսվել է 29 մլն 267 հազ. դրամ»,- նշեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: