Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

ՄԻՊ Արման Թաթոյանը մասնակցում է եվրոպական երկրների Օմբուդսմենների մասնակցությամբ հատուկ համաժողովին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում մասնակցում է ԵԽ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ հանձնաժողովի՝ եվրոպական երկրների Օմբուդսմենների մասնակցությամբ հատուկ համաժողովին: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Այլ հարցերի հետ համաժողովը նվիրված է նաեւ ռասայական ատելության կանխարգելման հարցերին, ինչպես նաեւ օրենսդիր մարմինների հետ համագործակցությանը:

Համաժողովի ընթացքում կարեւորվել է օմբուդսմենների հաստատությունների դերը ռասայական, էթնիկական պատկանելիության հիմքով ատելության դեմ պայքարում: Այս դերը պետք է իրացվի օրենսդրական ակտերի բարելավմանը, այդ ոլորտում պետության քաղաքականության իրականացմանը նպաստելու միջոցով:

Արման Թաթոյանը համաժողովի ընթացքում կարեւորել է ատելության բացառման ուղղությամբ առավել ակտիվ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը, որը պետք է իրականացվի միջազգային բոլոր իրավասու կառույցների համատեղ ջանքերով: Ըստ Ա.Թաթոյանի՝ այդպիսի քայլեր չձեռնարկելը վտանգավոր է ողջ եվրոպայի խորհրդի իրավապաշտպան համակարգի համար եւ անխուսափելիորեն ստանում է այնպիսի դաժան դրսեւորումներ, ինչպիսիք են խոշտանգումները, անդամահատումները եւ այլն: Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորել է այս հարցում աշխատանքը ինչպես խորհրդարանական հանձնաժողովների, այնպես էլ առանձին պատգամավորների հետ:

Համաժողովի ընթացքում քննարկվել են նաեւ Եվրոպայի խորհրդի իրավական չափանիշները ատելության բացառման ոլորտում, ինչպես նաեւ անընդհատ փոփոխվող մարտահրավերներին համապատասխան նոր չափանիշներ սահմանելու հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում