Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ամերիկացիները Ռուսաստանից խլում են նախաձեռնությունը Ղարաբաղյան հարցում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գելա Վասաձեն:

Վրացի քաղաքագետը կարծում է, որ ամերիկացիներն այսօր խլում են նախաձեռնությունը Ռուսաստանից Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, և Վիեննայի նախագահական հանդիպումն այդ առումով «հնարավորությունների պատուհան էր»:

«Օբաման ուզում է մտնել պատմության մեջ»,- նշեց մեր զրուցակիցը:

Վասաձեն մեկնաբանեց նաև Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի վերջին հայտարարությունը, որ վրաց-ադրբեջանական և վրաց-թուրքական հարաբերությունները ռազմավարական են, իսկ վրաց-հայկական հարաբերությունները՝ բարեկամական, բայց ոչ ռազմավարական:

«Խիդաշելին,- ասում է մեր զրուցակիցը,- արձանագրել է օբյեկտիվ փաստը, բայց պարտադիր չէր այդ մասին հիշատակել և ձևակերպել հայ-վրացական հարաբերություններն այդ համատեքստում»:

– Պարոն Վասաձե, վերջին հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ղարաբաղյան հարցով լավատեսության հիմք տալի՞ս են Ձեր կարծիքով: Ի՞նչ զարգացում եք ակնկալում այժմ Ղարաբաղի շուրջ:

– Այսօր առավոտյան երևի թե առաջին անգամ հաղորդագրություն ստացանք, որ Ղարաբաղի շփման գծում չեն եղել ռազմական գործողություններ, ընդհանրապես որևէ գործողություն, որևէ կրակոց չի եղել: Կարծում եմ՝ սա շատ կարևոր և խոսուն հանգամանք է, որը վկայում է այն մասին, որ Վիեննայի գործընթացը սկսել է աշխատել: Ըստ իս՝ Վիեննայի հանդիպումը շատ կարևոր էր և առաջին հերթին կարևոր էր այն առումով, որ ամերիկացիներն ամբողջովին ներգրավվել են գործընթացի մեջ: Կարծում եմ՝ նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի իրենց ներդրումն ունենան Ղարաբաղյան կարգավորման մեջ: Սա պատմական հնարավորություն է:

– Այսինքն, կարծում եք, որ այս իրավիճակում հնարավո՞ր է հասնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

– Կարծում եմ՝ բացվում է հնարավորությունների պատուհան: Սա ոչ թե կարգավորում է, այլ հնարավորության պատուհան, որպեսզի ամերիկացիները խլեն նախաձեռնությունը Ռուսաստանից, իսկ դա իր հերթին հնարավորություն է ստեղծում, որպեսզի ակտիվացնեն կարգավորման գործընթացը: Բայց միանշանակ է այն, որ ամերիկացիները Ռուսաստանից խլում են նախաձեռնությունը: Նայեք պետքարտուղարության զեկույցը Վիեննայի հանդիպման մասին, կողմերի հայտարարությունները: Կարծում եմ՝ դա ակնհայտ է:

-Ինչո՞վ եք բացատրում ամերիկյան դիվանագիտության ակտիվացումը Ղարաբաղյան գործընթացում:

-Բացատրում եմ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառն այն է, որ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը ստիպել է ամերիկացիներին լրջորեն մտահոգվել: Ռուսաստանն այլևս հուսալի գործընկեր չէ, այդ երկիրը միայն խնդիրներ է ստեղծում: Իսկ սուբյեկտիվ պատճառների մասին արդեն խոսեցի: Օբամայի վարչակազմը չի մասնակցում ընտրություններին: Ընտրություններին մասնակցում է Հիլարի Քլինթոնը, այնպես որ, իհարկե, Օբաման ուզում է մտնել պատմության մեջ:

-Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը կորցնո՞ւմ է իր մենաշնորհային դիրքերն այս գործընթացում:

-Կարծում եմ՝ Ռուսաստանը փակուղային վիճակում կհայտնվի, եթե ամերիկացիները բավարար չափով համառ լինեն:

-Ո՞րն է ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանային նշանակությունը:

Մենք, իհարկե, առիթ ունեցել ենք նախկինում խոսելու դրա մասին: Ղարաբաղյան հակամարտությունը հսկայական նշանակություն ունի, քանի որ ցանկացած պատերազմ Ղարաբաղում հարված է տարածաշրջանային բիզնես միջավայրին, կայունությանը: Այսպես ասենք՝ եթե Ղարաբաղում չեն կրակում, տարածաշրջանում խաղաղ է:

-Հայ-վրացական և վրաց-ադրբեջանական հարաբերությունների մասին. Վրաստանի պաշտպանության նախարար Խիդաշելին հայտարարեց, որ Ադրբեջանը և Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերներն են, իսկ Հայաստանի հետ հարաբերությունները բարեկամական են, բայց ոչ ռազմավարական: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Դա օբյեկտիվ փաստ է: Նա պարզապես արձանագրել է օբյեկտիվ փաստը: Խոսքն ընդհանուր ռազմավարական նախագծերի մասին է, որոնք իրենց հերթին Վրաստանի անվտանգության երաշխիքն են և ապահովվում են Արևմուտքի կողմից: Այլ հարց է, որ Վրաստանի պաշտպանության նախարարն այդ համատեքստում է ձևակերպել Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները: Հայաստանն ու Վրաստանն իրենց հարաբերություններն ունեն, բավական լավ հարաբերություններ, որի մակարդակը պիտի բարձրանա, և Ադրբեջանում գտնվելով՝ Հայաստանի մասին հիշատակելն արդեն Վրաստանի պաշտպանության նախարարի և իր կոմպետենտության խնդիրն է:

-Պարտադի՞ր է ամեն անգամ հիշատակել այդ մասին:

-Ես հենց դա էլ նկատի ունեի: Ամենևին պարտադիր չէր այդ հայտարարությունն անել: Կրկնում եմ՝ Վրաստանն ու Հայաստանը իրենց ուրույն, շատ լավ հարաբերություններն ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում