Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24

Կկազմվի հուշաթերթեր, թե ինչպես կարելի է բանան, շաքարավազ, բենզին և այլ ապրանքներ ներկրել

Հայաստանի արտաքին առևտրի ռեժիմը, ըստ էության, 3 հիմնական համակարգ ունի. առաջինը՝ երրորդ երկրներ, որոնք Հայաստանի հետ չունեն առևտրային առանձին համաձայնագրեր, երկրորդը՝ այն երրորդ երկրներն են, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր, ինչպիսին Ուկրաինան է, Վրաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և երրորդը՝ ԵԱՏՄ երկրներն են, որտեղից ապրանքներ են տեղափոխվում Հայաստան: Այս երեք առևտրային ռեժիմներից յուրաքանչյուրն ունի առանձնահատկություն՝ պահանջվող փաստաթղթերի, մաքասատուրքերի, ինչպես նաև լրացուցիչ անուղղակի հարկերի մասով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ծրագրավորվում է ապագայում ամբողջությամբ էլեկտրոնային համակարգի անցնել, մասնավորապես 11553 ապրանքատեսակների մասով կլինի էլեկտրոնային համակարգ, որտեղ ցանկացած քաղաքացի, ներմուծող, տնտեսվարող սուբյեկտ, եթե որևէ ապրանք է ուզում ներմուծել որևէ երկրից, կարող է մուտք գործել համակարգ և հավաքելով ապրանքի անվանումը կամ տասանիշ կոդը, ստանա ամբողջական տեղեկատվություն՝ ինչ փաստաթղթեր են պետք, ինչ տուրքեր և ինչ հարկային դրույքաչափեր են գործում:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ առանձնացվել են 10 հիմնական ապրանքատեսակները, որոնք դիտարկվում են որպես մենաշնորհային ոլորտներ:

«Կազմվել են հուշաթերթեր, թե ինչպես կարելի է կարագ, բանան, շաքարավազ, բենզին, ալյուր, թռչնամիս, ցիտրուսային բույսեր և այլ ապրանքներ ներկրել: Հուշաթերթերը ուղարկվել ենք ՊԵԿ և Սննդի անվտանգության ծառայություն, նրանց համաձայնությունը ստանալուց հետո կտեղադրենք Էկոնոմիկայի նախարարության կայքէջում:

Հաջորդ շաբաթ կներկայացվի վարչապետի մայիսի 12-ին տրված հանձնարարականի կատրման վիճակը, այնտեղ բացի կարճաժամկետ լուծումներից կներկայացվեն նաև երկարաժամկետ լուծումները»,- հավաստիացրեց Ա. Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում