Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Ինչն է վերադարձրել Սամվել Բաբայանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլ հասցրել է հայտարարել նաև, որ անելիք ունի Ղարաբաղում: Թե ինչն է այդ անելիքը՝ դեռևս պարզ չէ, անգամ հրապարակված Սամվել Բաբայանի բացառիկ հարցազրույցից:

Բանն այն է, որ այդ հարցազրույցում Սամվել Բաբայանը խոսում է վերջին օրերին հրատապ՝ գործնականում ամեն ինչից, միաժամանակ չի արտահայտում որևէ բանի վերաբերյալ սկզբունքային և հստակ դիրքորոշում: Նրա հայտարարությունները Հայաստանի ուժեղ լինելու, ուժեղ տնտեսության, ուժեղ բանակի և այլնի մասին տեղավորվում են հռչակագրային այն շրջանակներում, որոնք կիրառական են Հայաստանի ներքաղաքական առօրյա կյանքում միջին վիճակագրական ցանկացած գործչի պարագայում՝ նույնիսկ իշխանական:

Մյուս կողմից՝ կասկած չկա, իհարկե, որ Բաբայանը հռչակագրերի համար չէ, որ Մոսկվայից վերադարձել է Հայաստան: Առավել ևս, որ այստեղ կարծես թե ուներ ֆինանսական խնդիրներ, որի մասին գրում էր մամուլը տարիներ առաջ: Այսօր էլ մամուլում գրվում է, որ Սերժ Սարգսյանը լուծել է այդ խնդիրները: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա կնշանակի, որ Սամվել Բաբայանի վերադարձի «հովանավորը» Սերժ Սարգսյանն է: Միևնույն ժամանակ Բաբայանն իր հարցազրույցում բավական զգալի ռևերանսներ է անում Ռուսաստանին՝ ասելով, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենալ, ավելի լավ, քան Վրաստանի և Ադրբեջանի հետ:

Ինչ խոսք, Հայաստանում ֆինանսական խնդիրներից հետո Մոսկվայում ապաստանած գործչից այլ մոտեցում սպասելը միամտություն կլիներ, հատկապես եթե նկատի առնենք այն, որ անգամ Հայաստանում գործող քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունն է հանդես գալիս նույն մոտեցումներով: Եվ այս տեսանկյունից էլ Սամվել Բաբայանը դեռևս «օրիգինալ» չէ: Ընդհանուր առմամբ միակ «օրիգինալությունը» առայժմ այն է, որ տարիներ առաջ Հայաստանում ակտիվ գործունեության փորձ ծավալող գեներալը ներկայումս մտադիր է գործել արդեն Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես հայտնի է, Բաբայանը Հայաստանում «Դաշինք» կուսակցությամբ փորձեց մասնակցել 2007 թվականի ընտրություններին, սակայն չհայտնվեց խորհրդարանում, հետո փորձեց միավորվել ՀՌԱԿ-ի և «Ազգային վերածննդի» հետ, սակայն չստացավ նաև 2012-ի խորհրդարանական մուտքի հեռանկար և ի վերջո՝ այդ անհաջող փորձերից հետո հանգրվանեց Մոսկվայում:

Բաբայանի վերադարձի թեման ակտիվացավ 2015 թվականի Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, սակայն քաղաքացիական նախաձեռնությունը մնաց անավարտ, Բաբայանը չվերադարձավ:

Եվ ահա, քառօրյա պատերազմից հետո նա վերադառնում է, բայց՝ ԼՂՀ: Ինչո՞վ է տարբերվելու Բաբայանի գործունեության արդյունքը Հայաստանում նրա քաղաքական գործունեությունից, կլինի՞ ավելի հաջող, թե՞ ոչ: Բնականաբար, ժամանակը ցույց կտա: Եվ ժամանակը ցույց կտա ընդհանրապես, թե Բաբայանն ինչ մոտեցումներով է հանդես գալու արդեն կոնկրետ հարցերի և առավել ևս՝ Ղարաբաղյան կարգավորման հեռանկարների, մասնավորապես՝ տարածքների հարցում:

Սրանից բացի, հետաքրքրական է նաև, թե արդյո՞ք Հայաստանի ներքաղաքական կյանքին չմիջամտելը նրա վերադարձի շուրջ Հայաստանի իշխանության հետ պայմանավորվածությունների արդյունք է: Հետաքրքրական է նաև, թե արդյո՞ք այդ պայմանավորվածության մեջ ներկայացվածություն ունի Ռոբերտ Քոչարյանը: Վերջին հաշվով ուշագրավ է, որ Բաբայանի վերադարձի մասին խոսակցություններ ծավալվեցին քառօրյա պատերազմից գրեթե անմիջապես հետո, սակայն դրանք փաստորեն միս ու արյուն ստացան և իրականություն դարձան այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը այցելեց Ղարաբաղ և հանդիպեց Բակո Սահակյանի հետ: Ընդ որում, հետաքրքրական է, որ Քոչարյանի գրասենյակը այդ հանդիպումից հետո հայտարարեց, որ Քոչարյանը պարբերաբար միշտ էլ այցելում է և նաև շփումներ է ունենում զինվորականության հետ:

Սամվել Բաբայանն էլ հայտարարում է, որ թեև եղել է Մոսկվայում, սակայն մշտապես տեղեկացված է եղել Ղարաբաղյան իրավիճակից: Այս կոնտեքստում նրա տեղեկացվածությունը հակադրվելու՞, թե՞ լրացնելու է Քոչարյանի տեղեկացվածությանը:

Հարցերն իսկապես շատ են, որոնց պատասխանները հավանաբար կսկսեն տեսանելի լինել առաջիկայում, երբ Բաբայանը սկսի իր ազդարարած «անելիքը» Լեռնային Ղարաբաղում, նաև կլինեն դրա վերաբերյալ  ընդգրկուն արձագանքներ թե՛ իշխանական, թե՛ այլ քաղաքական և ռազմական սուբյեկտներից:

Մի բան երևի թե ակնհայտ է՝ Բաբայանը բավական խարիզմատիկ գործիչ է, և նա պետք է որ լավ պատկերացնելով դրա հանրային էֆեկտը՝ պատկերացներ նաև, որ առանց իշխանության տրամադրությունները շոշափելու Ղարաբաղ վերադառնալն ու անելիքների մասին հայտարարելը կնշանակի ուղիղ առճակատում Սերժ Սարգսյանի հետ: Միաժամանակ, նրա հարցազրույցում արտահայտված մոտեցումները հուշում են, որ նա չունի առճակատման մտադրություն: Բաբայանը հայտարարում է, թե պետք է մի կողմ դնել ատելություն սերմանող մոտեցումները: Հետևաբար պետք է ենթադրել, որ նա գտնվում է պայմանավորվածությունների որոշակի համակարգում:

Հետագա զարգացումները ցույց կտան՝ խոսքը ընդամենը խաղի կանոնների՞, թե՞ որևէ կոնկրետ բովանդակության շուրջ պայմանավորվածության մասին է: Ինքնին հարց է նաև բովանդակության հնարավոր շրջանակը՝ Ղարաբա՞ղ, թե՞, այդուհանդերձ, Ղարաբաղով՝ Հայաստան, կամ գուցե նույնիսկ՝ Հայաստանից էլ դուրս:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում