«Սփյուռքում դժվարությամբ ենք պահում հայերենը: Սփյուռքի համար շատ կարևոր է հայապահպանման խնդիրը. մեր երեխաներն ամուսնանում են օտարների հետ, և մտահոգ ենք մեր զավակներին հայ պահելու խնդրով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովին մասնակցելու համար Երևան ժամանած ՌԱԿ Կանադայի ատենապետ Յուջին Քարաջյանը:
Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ Յ. Քարաջյանը նշեց. «Դրամահավաք պետք է իրականացնենք, այնտեղ ընտանիքներ կան, որ դրամի կարիք կունենան, հուսանք, որ այդ պատերազմին ինչ-որ կերպ վերջ կլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում: