Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին համաձայնել է անցկացնել կուսակցության նախագահի արտահերթ ընտրություններ:
Բահչելին խոստացել է վերստին առաջադրել իր թեկնածությունը: «ԱՇԿ-ն հարգում է դատարանի որոշումը և ենթարկվում է նրան: Մեր կուսակցությունը արտահերթ համագումարը կանցկացնի 2016 թվականի հուլիսին, որի օրակարգում կլինի նախագահի ընտրությունը: Ով էլ որ առաջադրի իր թեկնածությունը, հարկադրված կլինի մրցակցել ինձ հետ»,- ասել է նա: