Հանովերի համալսարանի հետազոտողները ներկայացրել են ռոբոտի նախատիպ, որը ցավ է զգում։ Մշակողները կարծում են, որ ցավ զգացոզ ռոբոտները կարող են արագ արձագանքել իրենց համար պոտենցիալ վտանգավոր իրավիճակին և այդպիսով նվազեցնել վնասը ոչ միայն շրջապատի, այլև իրենց համար։ Այս մասին հայտնում է comments.ua-ն։
Հետազոտողների կողմից առաջարկվող համակարգը կօգնի ռոբոտներին դասակարգելու ցավը՝ ըստ սեփական մեխանիզմի համար վտանգավորության աստիճանի, և արձագանքել դրանց տարբեր կերպ։