«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ մի քանի խաղացողներ ամռանը լքելու են թիմը:
«Միլան»-ը չի պատրաստվում շարունակել համագործակցությունը 3 ֆուտբոլիստների հետ, ինչպես նաև չի ցանկանում ձեռք բերել վարձավճարով հանդես եկող Մարիո Բալոտելիի տրանսֆերը:
«Մի շարք ֆուտբոլիստներ կհեռանան «Միլան»-ից: Օրինակ՝ Ալեքսը, Ֆիլիպ Մեքսեսը, Քևին Պրինս-Բոատենգն ու Մարիո Բալոտելին»,- ասել է Բեռլուսկոնին: