Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին

Դատախազությունը «ջրում է» Երիցյանի դեմ բերված ցանկացած բողոք

Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը հզոր հովանավորներ ունի ՀՀ Գլխավոր դատախազությունում. այս մասին դեռ անցած տարի բաց նամակով հայտարարել էր «Վելես» հասարակական կազմակերպությունը: Դատախազությունը հավատարիմ է մնում իր գործելաոճին և մինչ օրս «ջրում է» Երիցյանի դեմ ներկայացրած ցանկացած բողոք և հանցագործության մասին հաղորդում:

Արդեն երրորդ ընտանիքն է Երիցյանի դեմ հաղորդում ներկայացրել՝ պնդելով, որ նա վաշխառությամբ տիրացել է իրենց ունեցվածքին: Դատախազությունը, այնուամենայնիվ, մնում է նույն կարծիքին՝ Երիցյանը կասկածից վեր է: Համառոտ ներկայացնենք նախկին պաշտոնյայից տուժած երեք ընտանիքների պատմությունները:

Գործ N1

Զինաիդա Մելիքյանի ընտանիքը փողոցում է հայտնվել դեռևս 2014 թվականին: Զինաիդայի խոսքով՝ ինքը 100.000 ԱՄՆ դոլար է տոկոսով վերցրել Հովհաննես Երիցյանից, որը խաբեությամբ իրեն ստիպել է բնակարանը «վաճառել»՝ որպես գումարը վերադարձնելու երաշխիք: Առքուվաճառքը շինծու է եղել, Զինաիդային խոստացել են, որ երբ պարտքն ամբողջությամբ մարի, բնակարանը կվերադարձնեն իրեն: Արդյունքում ընտանիքը հայտնվել է փողոցում:

Զինաիդան հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ ներկայացնելով նաև ձայնագրությունը, որում լսվում է, թե Հովհաննես Երիցյանն ինչպես է սպառնում իրեն:

Զինաիդայի խոսքով՝ Երիցյանն իրեն սպառնացել է ոչ միայն հեռախոսազրույցի ժամանակ, այլև դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում: «Մի անգամ վեճի բռնվեցի հետը, պայուսակից հանեց ատրճանակը ու ասաց՝ ես գեներալ եմ, կգյուլեմ քեզ, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարա ասի»,- հիշում է Զինաիդան:

Զինաիդա Մելիքյանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել: Գործի վարույթը, սակայն, կարճվել էր, և Երիցյանին մեղադրանք չէր առաջադրվել: Կարճման որոշման դեմ բողոք է ներկայացվել Երևան քաղաքի դատախազին: Վերջինս ներկայացված բողոքի վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել, ինչը պարտավոր էր անել՝ համաձայն ՀՀ օրենսդրության:

Զինաիդա Մելիքյանը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկել է դատախազության անգործությունը: Դատավոր Ա. Բեկթաշյանը որոշում է ընդունել՝ դատախազությանը պարտավորեցնել Զինաիդա Մելիքյանի բողոքի հիման վրա որոշում կայացնելու մասին: Ներկայումս Զինաիդան սպասում է դատախազության որոշմանը:

Գործ N2

Գայանե Թումասյանը հեռացել է Հայաստանից՝ կորցնելով իր միակ կացարանը: Նրա ամուսինը կալանավորված է, միակ տղան մահացել է 19 տարեկանում: Որդեկորույս մայրը դեռ փորձում է վերադարձնել իր տունը, որտեղ ներկայումս բնակվում է Հովհաննես Երիցյանը:

Գայանե Թումասյանի ամուսինը` Լուսաբեկ Սամվելյանը, դատարանում ցուցմունք է տվել, որ ինքը տարիներ շարունակ տոկոսով գումար է վերցրել Հովհաննես Երիցյանից:

Թումասյանի խոսքով՝ իր ամուսինն ու Երիցյանը սեփականության առքուվաճառքի կեղծ պայմանագիր են կնքել՝ պայմանով, որ երբ Լուսաբեկը վերադարձնի գումարը, տունը դարձյալ հետ կվաճառեն իրեն:

Առքուվաճառքի պայմանագիրը կնքելիս կողմերը կեղծիք են կատարել, որը հետագայում բացահայտվել է Վերաքննիչ դատարանում: Գայանե Թումասյանը, ում պատկանում էր տան ½-ը, տեղյակ չի եղել ամուսնու և Երիցյանի գործարքներից: Երիցյանի սանիկը` Վահե Վարդանյանը, նոտարում կեղծ հայտարարություն է տվել այն մասին, թե Լուսաբեկ Սամվելյանը ամուսնացած չէ, այնինչ վերջինիս պնդմամբ` թե՛ Վահեն, թե՛ Երիցյանը հիանալի տեղյակ են եղել իր ամուսնական կարգավիճակի մասին: Արդյունքում Գայանե Թումասյանը, որը որևէ գործարքի չի մասնակցել, զրկվել է իր սեփականությունից՝ հայտնվելով փողոցում:

Գայանե Թումասյանը ևս հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, սակայն նրա հաղորդման վերաբերյալ ևս դատախազությունը որոշում չի կայացրել (ինչը դատարանը պարտավորեցրել է նաել Զ.Մելիքյանի գործով): Թումասյանը ներկայումս դատախազության անգործությունը բողոքարկում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Բողոքի քննությունը նշանակված է հունիսի 6-ին:

Գործ N3

«Առաջին լրատվական»-ը վերջերս ներկայացրել էր Դավիթ Ստեփանյանի և Հովհաննես Երիցյանի գործարքների մանրամասները: Այս գործում ևս առկա է ձայնագրություն, որում լսվում են նախկին պաշտոնյայի սպառնալիքները: Ստեփանյանը ևս ընտանիքով հեռացել է Հայաստանից՝ կորցնելով իրենց պատկանող անշարժ գույքը:

Դավիթ Ստեփանյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, որի հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել: Մայիսի 6-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Օրեր առաջ Ստեփանյանը դատախազություն բողոք է ներկայացրել քրեական գործ հարուցելը մերժելու որոշման դեմ:

Հաշվի առնելով Երիցյանի նկատմամբ դատախազության ցուցաբերած վերաբերմունքը՝ կարելի է ենթադրել, որ այս բողոքը ևս «կջրվի» դատախազության կողմից:

Վաշխառության և կոռուպցիայի դեմ պայքարող «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կոռուպցիայի դեմ «պայքարող» կառավարությունը պետք է որ հետաքրքրվեր, թե որտեղից նախկին պաշտոնյային հսկայական գումարներ:

«Երբ հանրագումարի ենք բերում երեք ընտանիքների ներկայացված գումարները, ստացվում է, որ տվյալ անձը միլիոնավոր դոլարներ ունի, սակայն որևէ գործով որևէ հետաքննիչ Երիցյանին երբեք չի հարցրել, թե ի՞նչ ճանապարհով է գոյացել նրա հարստությունը»,- նշում է փաստաբանը:

Մարինա Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ կառավարությունը չի պայքարել կոռուպցիայի դեմ, քանի դեռ ներկա և նախկին կոռումպացված պաշտոնյաները մնում են անպատիժ:

 

Արման Ղարիբյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում