Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

«Ես պիտի ղեկավարեմ երկիրը». Հրանտ Բագրատյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

– Մոտավորապես երկու շաբաթ առաջ վարչապետը հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին, էկոնոմիկայի նախարարը խոստացավ 3 շաբաթ հետո մենաշնորհողների անուններ հրապարակել, բայց նաև հայտարարություն տարածվեց և լրագրողներին կոչ արվեց, որ ովքեր գիտեն տնտեսությունը մենաշնորհողներին, թող հայտարարեն և օգնեն գտնել: Այս քայլերը որքանո՞վ կարող են իրական լինել, թե՞ սրանք հերթական իմիտացիոն գործընթացներ են:

– Եթե այդ ամենը լուրջ է, ապա բոլորովին այլ ձևով պետք է դրվեն այդ հարցադրումները, մասնավորապես՝ և ներմուծող մենաշնորհողների մասով, և արտահանող մենաշնորհողներ արդեն ունենք, և սահմանին հսկիչ գների վերացման առումով: Եթե նրանք սկսեն պայքարել դրա դեմ, ես միայն ուրախ կլինեմ:

– Իրականում պայքարել, նկատի ունեմ՝ կկտրե՞ն այն ճյուղը, որի վրա նստած են:

– Մենք դա լուրջ չենք համարում, բայց եթե պայքարում են, լավ է: Եթե դա լուրջ է, թող սկսեն այն ոլորտներից, որոնք էական են: Ես միայն հաջողություն կմաղթեմ բոլորին, ովքեր կցանկանան պայքարել դրա դեմ:

– Պարոն Բագրատյան, 797 ծառայողական մեքենաների կրճատման մասին հայտարարվեց կառավարության նախորդ նիստին, սրանք որքանո՞վ աղերս ունեն այս պայքարի հետ:

– Դա չնչին գործոն է: Չնայած ասեմ, որ մեր ժամանակների համեմատ ծառայողական մեքենաների թիվը 2,5-3 անգամ ավելացել է, կառավարման ապարատը՝ շուրջ 1,7 անգամ: Բայց պետական ծախսերի կրճատումը… ի վերջո՝ այդ մեքենաներն օգտագործվում են, անձնական սոցիալական շահառուներ կան, ասենք՝ փոխնախարարը կամ ԱԺ-ում բաժնի վարիչը, բայց դա փոքր հարց է՝ ավելի մեծ կոռուպցիոն ռիսկերի համեմատությամբ, մենք չենք ասում՝ դա մի արեք, բայց իհարկե պետք է սկսել խոշորից:

– Մենաշնորհների դեմ պայքարը ինչպե՞ս կարելի է տանել ճիշտ ուղղությամբ:

– Հայ ժողովուրդը շատ հանգիստ լուծում ունի այդ հարցի վերաբերյալ, բոլորդ լավ լուծում ունեք այդ հարցին անհրաժեշտ:

– Ո՞րն է:

– Ես պիտի ղեկավարեմ երկիրը. լուծումներից մեկը դա է: Մեր միակ երկարաժամկետ կառավարությունը, որի վերաբերյալ որևէ կոռուպցիոն հայտարարություն ոչ ոք չի արել՝ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ ոք:

– Ս. Սարգսյանը խոսեց այն մասին, որ ապրիլին ՊԵԿ-ը աննախադեպ գումար է կարողացել հավաքագրել, դուք ծանո՞թ եք այդ ելույթին, նկատո՞ւմ եք որևէ քայլ, թե՞ ոչ:

– Աննախադեպ եկամուտների մասին խոսք լինել չի կարող այս տարվա ապրիլին, ապրիլը հաշվետվության ամիս է, երբ բալանսները փակվում են, ստացվել է 97 միլիարդ, մի քիչ ավել, քան երբևիցե կար ապրիլին, բայց այդ 97 միլիարդը 10 տարի առաջ ստացվածից պակաս է, որովհետև գնաճ կա, բան կա… լուրջ տեղաշարժի մասին խոսել չենք կարող: Բացի դրանից՝ այդ ժամանակ կատարվել են հաշվարկներ նաև մաքսատուրքերի վճարման մասին, որն արդեն լավ չենք հավաքում: Մենք տոկոսով ստանում ենք ԵՏՄ-ից: Մենք պետք է խոսենք ոչ թե պատահականության օրինաչափության մասին, այլ օրինաչափության պատահականության մասին: Այնպես որ՝ ես համաձայն չեմ, նման հապճեպ գնահատականը միտք ունի ցույց տալու և ինքզինքը համոզելու, որ գործերը լավ են:

– Գործերը վա՞տ են, շա՞տ վատ են:

– Բա ո՞նց են գործերը, շատ հստակ, ասենք, խոստացվել է 100 տոկոս, արված է 20 տոկոս, ուղիղ 1/5-ը, 4/5-ը չի արվել, հիմա դուք լա՞վ եք համարում, թե՞ վատ:

– Վատ:

– Ասենք՝ այն ծրագիրը, որ կա, տարեկան 7 տոկոս աճ և այլն, օրինակ՝ ամփոփում են բյուջեն, 7 պիտի լիներ, 7-ը քիչ էր, որոշել էին՝ 4,1, 4,1-ի տեղը ստացել ենք 3, երբ տարին ավարտվում է, ասում են՝ 3,5, հետո անպայման իջեցնում են մի քանի ամիս հետո. դե հիմա դուք ինքներդ դատեք՝ վատ է, լավ է: Եվ ամեն տարի 47 հազար մարդ երկրից գնում է, քանի դեռ գնացողներն ավելի շատ են, քան եկողները, ուրեմն մեր գործերը վատ են, մեր գործերը կլավանան այն ժամանկ, երբ կստանանք աճ՝ կլինի դա 7 տոկոս, թե 17 տոկոս, երբ հանկարծ կտեսնենք, որ գնացողներն ավելի քիչ են, քան եկողները:

– Պայմանավորված է միան դրանո՞վ:

– Դա լավ լակմուս է:

– Պարոն Բագրատյան, իսկ 797 ծառայողական մեքենաների կրճատումը կարո՞ղ է սոցիալական բեռն էլ ավելի ավելացնել՝ հաշվի առնելով, որ, փաստորեն, 797 հոգի հաստատ գործազուրկ կմնա:

– Դրա համար մենք ասել ենք, որ եթե պետական ծախսերի կրճատումների արդյունքում կառավարությունն այդ նույն գումարով ստեղծում է ավելի շատ աշխատատեղ, բայց արտադրական աշխատատեղ, դա լավ է, բայց եթե չի ստեղծում, դա ոչինչ չի ներկայացնում իրենից, դա կրճատելու է համախառն պահանջարկը և վնասելու է տնտեսությանը:

– Կառավարության հաջորդ քայլը, ըստ Ձեզ, ո՞րը պետք է լինի, այս դեմոնստրատիվ քայլից հետո ո՞րը պետք է լինի լուրջ քայլ, իսկապես կոռուպցիայի դեմ պայքարում:

– Կառավարության առաջին խնդիրը, մյուս բոլոր խնդիրներն ածանցյալ են այդ խնդրից, մենաշնորհների վերացումն է և տնտեսությունը 90 տոկոսով փոքր ու միջին բիզնեսին հանձնելը, խոշոր բիզնեսները պետք է լինեն հատուկենտ, պետք է լինեն պետության վերահսկողության տակ, որոնք աշխատում են արտահանման վրա:

– Վարչապետը կարո՞ղ է սկսել ինքն իրենից՝ հաշվի առնելով, որ հաշվետվություն ներկայացվեց, որ վարչապետի մեկ մեքենան պետբյուջեից 120 հազար դոլարանոց մեքենա է, ինչո՞ւ հենց իրենց մեքենաներից չեն սկսում:

– Այսինքն՝ ի՞նչ անի իր մեքենան:

– Անպետք մեքենաներն են կրճատել:

– Ի՞նչ անի իր մեքենան:

– Արդեն այլ մեթոդներով սկսեն աշխատել, քառօրյա պատերազմից հետո այդ մեքենան էլ վաճառեն, պետբյուջեն համալրեն:

– Լավ առաջարկ եք անում, թող սկսի, ինչ վատ բան եք առաջարկում որ: Մենք այդպիսի մեքենաներով չէինք ման գալիս:

– Այսուհետ ավելի համե՞ստ պետք է ապրեն, ըստ Ձեզ, հեծանիվներով…

– Ես՝ որպես վարչապետ, շրջում էի մի մեքենայով, որն ինձ նվիրել էին «Գրանդ մուլինում» ընկերությունից, ցորեն գնելու համար, որպես շնորհակալություն, կոմպլիմենտ: Այդ մեքենան տարել եմ կառավարություն, մուտքագրել եմ հաշվեկշիռ, թողել եմ կառավարությունում ու դուրս եմ եկել, մեքենան էլ հասարակ մեքենա:

– Հիմա ասում են, որ մեծ միջոցառումներ կազմակերպելու համար պետք է ունենանք հատուկ մեքենաներ, հատուկ դահլիճ, մենք այ սա չունենք. նկատի ունեմ մեծ պատվիրակություններ ընդունելը, մենք պետք է ունենանք հավուր պատշաճի ընդունելություն, և, ըստ էության, իշխանությունն ասում է, որ մենք այս մասով բացեր ունենք:

– Ես նման կոմպլեքսներ չունեմ, եթե մեր պետությունն աղքատ է, մենք կարող ենք հյուրերին «Ժիգուլիներով» դիմավորել: Իմ կառավարությունում բաժնի վարիչները մեքենաներ չունեին, մեկ-երկու հատ մեքենա կար, գիշերը մնում էին մարդկանց տուն հասցնելու համար: Մենք մեզ նվիրած մեքենան էլ ենք տարել կառավարություն, հետո էլ թողել ենք, դուրս ենք եկել, և դա համարում ենք նորմալ:

– Եվ շատերը մետրոյով էին այդ ժամանակ երթևեկում:

– Մետրոյով էին գնում, մենք էլ ոտքով էինք տուն գնում՝ առանց թիկնապահների:

– Հիմա ասում են, որ ժամանակներն ուրիշ են, այդպես են հիմնավորում:

– Այն ժամանակ 1993 թիվն էր, հիմա 2016, իրոք տարբերություն կա՝ 33 տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում