Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան քննարկում է հաջորդ մրցաշրջանից գավաթային հանդիպումների ժամանակ տեսակրկնությունների կիրառման նպատակահարմարությունը: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Տեսակրկնությունները կարող են կիրառվել վիճահարույց գոլերի, 11-մետրանոցների, կարմիր քարտերի ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, եթե մրցավարը չի կողմնորոշվում, թե ով է խախտել կանոնները:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը տեսակրկնությունների փորձարկումը հավանության է արժանացրել: