Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

«Պետք է ճշգրիտ հաշվարկել՝ ինչ կստանանք և կկորցնենք հողերը հետ նվաճելու դեպքում». Վարդան Խաչատրյան

Անդրադառնալով Ս. Սարգսյանի հայտարարությանը, որ հայկական կողմի կորցրած 800 հա տարածքները ռազմավարական նշանակություն չունեն, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Հայք» նախաձեռնության անդամ Վարդան Խաչատրյանը նշեց. «Մեկ անգամ ևս հիշենք, որ Ադրբեջանը կիրարկման մեջ չի դրել գլխավոր ռազմական ուժերը, որ ուներ: Պետք է հաշվի առնենք, որ մենք կարող ենք շատ ավելի մեծ պատերազմի մեջ ներքաշվել:

Ես սա չեմ, ասում, որ մենք վախենանք, դրա մասին չէ խոսքը, այլ այն մասին, որ պետք է հաշվի առնել, թե արդյոք Հայաստանի շահերց է բխում համանման  պատերազմի մեջ ներքաշվելը, թե ոչ, ինչպիսի հետևանքներ կլինեն: Պետք է ճշգրիտ հաշվարկել՝ ինչ ձեռքբերումներ և ինչ կորուստներ կունենանք, այնուհետև որոշում կայացնել և պատկերացնել, թե հաջորդ քայլերը որոնք պիտի լինեն»:

Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանին ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը, քանի որ նրա  «աքիլլեսյան գարշապարն» է տեղաշարժվելու՝ խոսքը Հյուսիսային Կովկասին է վերաբերում. եթե պատերազմ սկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա Հյուսիսային Կովկասում բոլոր հնարավոր գործընթացները կտրուկ բարձրանալու են, և դրանք լինելու են ընդդեմ Ռուսաստանի, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Թուրքիան այսօր դառնում է հակակշիռ Ռուսաստանին:

«Ինչ վերաբերում է ուժային այլ կենտրոններին, եթե մեծ խաղ է, եթե «հրե շապիկի» խնդիր է, այս դեպքում այդ գործընթացները ջրի պղտորում են, որի մեջ ձուկը հնարավոր է որսալ»,- նշեց Վ. Խաչատրյանը:

Տարածքային զիջումների հարցը, ըստ Վ. Խաչատրյանի, շահարկվելու է, այնուամենայնիվ, երբեք ճաքերն ու հակադրությունը չեն հասնի այն մակարդակին, որ հարցականի տակ դնեն մեր ժողովրդի միասնականությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում