Civil Georgia-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորները բոյկոտ են հայտարարել որպես բողոքի նշան Կորցխելի գյուղում գրանցված բռնության, և մայիսի 25-ին լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը:
Խորհրդարանում պատգամավորների միջև բանավեճեր և ֆիզիկական բախման փորձեր են սկսվել այն բանից հետո, ինչ «Վրացական երազանքի» պատգամավոր Զազա Պապուաշվիլին գործընկերներին կոչ է արել հարգել այն մարդկանց հիշատակը, որոնք դարձել են «ազգային-բոլշևիկյան շարժման ոհմակի» զոհը, այդ թվում նաև 2011 թվականի մայիսի 26-ի ակցիան բռնի ցրելու ժամանակ:
ՄԱՇ-ի պատգամավորները ոտքի չեն կանգնել, ինչը զայրացրել է «Վրացական երազանքի» մի շարք պատգամավորների՝ առաջացնելով ծեծկռտուքի վերածվելու վտանգ: Արդյունքում ՄԱՇ-ի պատգամավորները խորհրդարանական բոյկոտ են հայտարարել և լքել նիստերի դահլիճը: