Ամերիկյան CNBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը Ամստերդամ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռեմբրանդտի նկարներից մեկի վրա նկատել է iPhone:
Կուկը կատակով հավելել է, որ դա հնարավորություն է տալիս ասելու, որ գաջետը ստեղծվել է 17-րդ դարում: Երբ հաղորդավարը Կուկին հարցրել է, թե երբ է ստեղծվել iPhone-ը, Apple-ի ղեկավարը հայտարարել է, որ մինչև վերջերս վստահ է եղել պատասխանի մեջ, սակայն ներկայումս ամեն ինչ փոխվել է:
«Նախորդ երեկոյան մենք Նելիի հետ գնացինք դիտելու Ռեմբրանդտի նկարները, և ես շոկի ենթարկվեցի՝ տեսնելով նրա աշխատանքներից մեկը: Նրանում պատկերված էր iPhone»,- ասել է նա: Կուկի այս հայտարությանն անմիջապես արձագանքել են Twitter-ի օգտատերերը, որոնց մի մասը սկսել է իրենց միկրոբլոգներում հրապարակել այդ նկարը: