Coca-Cola Femsa ընկերության մոտ 800 աշխատողներ վենեսուելական Սուլիա նահանգում դուրս են եկել բողոքի ակցիայի։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նրանց դժգոհության պատճառ է դարձել տեղեկությունն այն մասին, որ ձեռնարկության գործունեության դադարեցման հետ կապված՝ իրենք այլևս աշխատավարձ չեն ստանա։
Տարածաշրջանում Coca-Cola-ի արհմիութենական կազմակերպության ղեկավար Բենիտո Մամբելի խոսքով՝ ընկերությունը պետք է կանխեր իրավիճակը, որը ստեղծվել է շաքարավազի սղության պատճառով։