Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մենաշնորհները թելադրում են պայմաններ. բենզինը կրկին թանկացավ. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մինչ կառավարությունը ուսումնասիրություններ է կատարում հեղուկ վառելանյութի ոլորտում՝ խնդիրները բացահայտելու եւ հավասար հարաբերություններ ձեւավորելու ակնկալիքով, նախօրեին շուկայի մասնակիցները վերստին միահամուռ բարձրացրին բենզինի գինը (թանկացել է լիտրի հաշվով 10 դրամով)։

Մենաշնորհների դեմ պայքարի մասին հայտարարելուց անմիջապես հետո կառավարությունն առաջին քայլերը սկսեց հենց վառելանյութի շուկայից։ Մայիսի 18-ին վարչապետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց վառելանյութի շուկայի վիճակն ու խնդիրները։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, վարչապետ Հ.Աբրահամյանը, կարեւորելով վառելանյութի շուկայում «օրենքով սահմանված կարգով բոլոր տնտեսավարողների համար ազատ, մրցակցային եւ հավասար պայմանների ապահովումը», հանձնարարեց սեղմ ժամկետում ավարտել ոլորտում ուսումնասիրությունները եւ ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություններ։

Այս քննարկումից գրեթե մեկ շաբաթ անց բենզինը ներքին շուկայում թանկացավ։ Այսօր արդեն «ռեգուլյար» բենզինը Երեւանի լիցքավորման կետերում վաճառվում է 380, «պրեմիումը»՝ 400 դրամով։

Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ գնային փոփոխություն կատարեցին շուկայի բոլոր հիմնական մասնակիցները։ Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արդեն վաղուց ուշադրություն չի դարձնում այս երեւույթին, այնուհանդերձ ակնհայտ է, որ այստեղ կան հակամրցակցային համաձայնության տարրեր։ Մի բան, որ բնորոշ է մենաշնորհային կամ գերիշխող դիրք ունեցող ոլորտներին։

Ի տարբերություն բենզինի, այս անգամ դիզելային վառելանյութի գինը մնաց անփոփոխ։ Տարեսկզբի համեմատ այն զգալիորեն էժանացել է։ Այժմ լցակայաններում դիզելային վառելիքը վաճառվում է 320 դրամով։

Վառելանյութի շուկայի մասնակիցների շրջանակը Հայաստանում, առաջին հայացքից, այնքան էլ փոքր չէ։ Այստեղ գործում են 5-ից ավել տնտեսավարողներ։ Սակայն շուկայի գերակշիռ մասը զբաղեցնում են երկուսը։ Խոսքը «Ֆլեշի» եւ «Սի Փի Էս Օյլ Քորփորեյշնի» մասին է։ Այս երկու ընկերություններին բաժին է ընկնում շուկայի 85-90 տոկոսը։ Ակնհայտ է, որ այն առանձնանում է բարձր կենտրոնացվածությամբ, որտեղ քաղաքականությունը որոշում են գերիշխող դիրքում գտնվող ընկերությունները։

Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուկայի մասնակիցների գործողություններում խախտումներ չի նկատում, այնուհանդերձ փաստ է, որ Հայաստանում բենզինն անհամեմատ թանկ է, քան հարեւան Վրաստանում։ Տարբերությունը լիտրի հաշվով գերազանցում է առնվազն 100 դրամը։ Միայն դա բավարար է ասելու, որ վառելանյութի հայաստանյան շուկայում ինչ-որ բան այնպես չէ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում